կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացու հրազենային վիրավորումով երկու զինծառայողների հարցով ՄԻՊ աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով երկու զինծառայողների հարցով ՄԻՊ աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:

Պաշտպանն ընդգծել է, որ «Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը»։

«Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: