Գյումրիի նախընտրական քարոզարշավին հանդիպումները քաղաքական ուղղվածություն չունեն․ ՊՆ պարզաբանում
Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:
Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաև բանակ: