կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը. Կոնաշենկով

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը. Կոնաշենկով

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում եւ հետեւում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով՛՛:

Ինչպես տեղեկացրել է Կոնաշենկովը՝ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 566 մարդ: Խաղաղապահ օպերացիայի ընթացքում վերադարձել է ընդհանուր առմամբ 39 700 փախստական:

  • Կիսվել: