ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կուսումնասիրվեն հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները

Կուսումնասիրվեն հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ստեփանյանը։

«Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: