կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կապանի շտաբում ասել եմ՝ որդիս այսինչ տեղում շրջափակման մեջ է, ոչինչ չարեցին. անհետ կորած զինծառայողի հայր

Կապանի շտաբում ասել եմ՝ որդիս այսինչ տեղում շրջափակման մեջ է, ոչինչ չարեցին. անհետ կորած զինծառայողի հայր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ անհետ կորած զինծառայողների հարազատներն Էջմիածնի զորամասի մոտ նստացույց են անում:

Նրանցից մեկն ասաց, որ իր տղայից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ վերջինս շրջափակման մեջ է:

՛՛Մտել եմ Կապանի շտաբ, գեներալ Անդրանիկ Մակարյանին ասել եմ, որ իմ տղան այս տեղում է, կոնկրետ տեղը նշել եմ, նույնը ասել եմ հրամանատար Արսեն Աբգարյանին, ասել եմ՝ եկեք մի հնար գտնենք, հանենք, իմ տղայի հետ էլի մարդիկ կլինեին: Բացարձակ ոչինչ չարեցին...՛՛,-նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:

Նա նշեց, որ համացանցում տարածված տեսանյութերից մեկում իր տղային նմանեցնողներ են եղել, բայց ինքը չի նմանեցնում, համոզված չէ, որ իր որդին է։

Հայրը հավելեց. ՛՛Զորամասի հրամանատարն ասում է, որ ես հրաման եմ տվել փախչել, ասում եմ՝ դու զորամասի աշխատող ես, ո՞ւր փախնեն, եթե տեղանքին ծանոթ չեն: Աբգարյանն ասում է, թե նահանջի հրաման է տվել: Լավ, եթե նահանջ, ապա ինքը պետք է զորքի հետ նահանջեր, ինքը փախել է, եկել, էդ դեպքում իր զորքն ո՞ւր է՛՛:

Նրա խոսքով՝ իրենց անընդհատ խաբում են՝ ասելով, թե շուտով նորություններ կլինեն, սակայն ոչինչ մինչ օրս հայտնի չէ:

  • Կիսվել: