Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության առիթ չկա․ ՊՆ փոխնախարար
Տարածված տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանությունում իրականացվում է նյութերի նախապատրաստություն, իսկ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ փոխնաարար Արման Սարգսյանը:
«Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չկ եղել։ Անվտանգային մասով որևէ խնդիր չկա: Այս պահին ՊՆ-ն ու ԳՇ-ն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմանները բարելավելու ուղղությամբ: Սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,-ասել է նա։
Դիտարկմանը, որ միշտ պաշտոնապես հերքվում է, սակայն հետո պարզվում է, որ տարածված տեղեկությունները ճիշտ են, անգամ երրորդ փաստաթուղթ կա, փոխնախարարը նշել է, որ երրորդ փաստաթուղթը որևէ մեկը չի տեսել. «Երրորդ փաստաթղթի մասին այս պահին որևէ խոսք լինել չի կարող: Եթե լիներ, բնականաբար հանրությունը տեղյակ կլիներ դրա մասին»:
Սարգսյանը չհերքեց, որ բանակում կան խնդիրներ՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրասնք լուծելու համար իրականացվում են ինտենսիվ քայլեր, իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որպեսզի անվտանգային միջավայրն ավելի լավ լինի: