չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կան բազմակի դեպքեր, երբ ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց. ՊՆ

Կան բազմակի դեպքեր, երբ ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց. ՊՆ

Ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց, այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

- Խմբագրությունում բողոքներ են ստացվել Արցախից արձակուրդ եկած զինծառայողների ծնողներից, ովքեր հայտնել են, թե առողջական խնդիրների դեպքում հոսպիտալները հրաժարվում են բուժօգնություն տրամադրել զինծառայողներին։ Պատճառաբանությունը՝ ՊՆ-ից է հրամանը։ Խնդրում ենք պատասխանել՝ կա արդյոք նման հրաման՝ չսպասարկել արձակուրդ եկած զինծառայողներին, եթե այո, ապա ինչի համար։

- Արձակուրդ եկած զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հրաման չի տրվել։

- Տեղեկություններ կան, թե այս հրամանը պայմանավորված է նրանով, որ շատ զինծառայողներ արձակուրդ գալուց հետո փորձում են հետ չվերադառնալ ծառայության։ Նման դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ։

- Այո, կան բազմակի դեպքեր, երբ զինծառայողների ծնողները փորձում են տարբեր ճանապարհներով հետ պահել իրենց զավակներին պաշտպանության բանակ վերադառնալուց։

- Արցախից վերադարձած զինծառայողները արձակուրդից հետո կրկին վերադառնո՞ւմ են Արցախ, թե՞ շարունակում են ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում։

- Նշված հարցը դեռ կարգավորման փուլում է, քանի որ արձակուրդ եկած զինծառայողները պետք է շարունակեն ծառայությունը պաշտպանության բանակում։

  • Կիսվել: