ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ինչ նվերներ է ստացել Սուրեն Պապիկյանը Իրանի զոհված ՊՆ-ից

Ինչ նվերներ է ստացել Սուրեն Պապիկյանը Իրանի զոհված ՊՆ-ից

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 24-ին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Ազիզ Նասիրզադեն Սուրեն Պապիկյանին էր հանձնել պղնձից «Ծաղկամանի և քաղցրավենիքի ամանի հավաքածու»՝ ձեռքով մշակված մանրակերտով, հատուկ կաշվի փոխարինիչով և պարսկական նախշերով կտորից պատրաստված տուփով։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ նվերի արժեքը 122 804 դրամ է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակումներ են իրականացնում Իրանի վրա, ինչի հետևանքով զոհվել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն։

  • Կիսվել: