ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին
ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին և Արթուրի ծնողներին հանձնեց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։
Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: