հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

 

  • Կիսվել: