երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

Ապրիլի 20-ից 21-ը հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ճշգրտվել մարտական խնդիրները։

 

Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության աստիճանը և մասնագիտական գիտելիքները։

  • Կիսվել: