երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ զորքերի և 102-րդ ռազմաբազայի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

ՀՀ զորքերի և 102-րդ ռազմաբազայի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

Ուժեղացման ևս մեկ գործոն է Կազմակերպության զորքերի պատրաստումը հենց կովկասյան տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչ անհրաժեշտ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել տարածաշրջանում, հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերությունների լարվածությունը, Սիդորովը նշել է․

«Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի զինված ուժերի զինումը Հայաստանի ու ընդհանուր ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություններից է: Ռազմաբազայի ամրապնդումը և  Հայաստանի զորքի զինումը պատահական չեն արվում»։

Նրա խոսքով` Կազմակերպության կառավարման կանոնադրություններում և պետությունների ղեկավարների կողմից ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային զորախմբերի, ազգային կազմավորումների ուժեղացումն է:

«Այս տարի մենք նախատեսել ենք մի շարք գործառնական միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում»,- եզրափակեց Սիդորովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: