ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում․ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)
Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է Covid-19-ի թեստավորման լաբորատորիա ։
Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈՒ մասնագետների խորհրդակցություն, իրականացվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստման խմբի կազմը:
Այսօր ժամը 14: 00-ին Երեւանում կբացվի շարժական լաբորատորիան, որը պատրաստ է ընդունել առաջին նմուշները և 5 ժամվա ընթացքում ապահովելով 99 տոկոս ճշգրտությամբ պատասխաններ:
Նմուշառումն իրականացնելու են ՀՀ ԶՈՒ մասնագետները, իսկ հետազոտությունը ՝ ՌԴ ԶՈՒ մասնագետները ։
Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել 100 PCR թեստ մեկ օրում: