կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում․ կոչումներ են շնորհվել նաև այլ զինվորականների

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում․ կոչումներ են շնորհվել նաև այլ զինվորականների

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի  զինվորական կոչում,
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

  • Կիսվել: