կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ ՊՆ ռազմակայանի զինվորականներն անխափան կապ են ապահովել հրամանատարական կետերի հետ

ՀՀ-ում ՌԴ ՊՆ ռազմակայանի զինվորականներն անխափան կապ են ապահովել հրամանատարական կետերի հետ

 Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի կապի զորքերի ստորաբաժանման մասնագետները կատարել են դաշտային պայմաններում հրամանատարական կետերն ու ստորաբաժանումները անխափան կապով ապահովելու մի շարք առաջադրանքներ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Շարասյան կազմում երթ կատարելով դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանի տարածք՝ անձնակազմն իրականացրել է հատուկ տեխնիկայի, դաշտային կառավարման կետերի տեղակայում, ստուգել է կապի հատուկ սարքավորումների աշխատանքը և մարտական պահպանություն է հաստատել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողներն անխափան կապ են ապահովել հրամանատարական կետերի և շտաբի միջև՝ կարճալիք և ուլտրակարճալիք ռադիոկայանների կիրառմամբ «խանգարիչ ալիքների բարձր առկայության իրադրության» պայմաններում:
Իրականացվել է նաև խանգարումներից պաշտպանություն բոլոր տեսակի կապի միջոցների համար, ինչպես նաև հուսալիության և անխափանության ստուգում:

  • Կիսվել: