չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: