չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ սահմանի երկայնքով կուտակումներ ու շարժեր կան, բայց իրավիճակը հանգիստ է. Հովհաննիսյան

ՀՀ սահմանի երկայնքով կուտակումներ ու շարժեր կան, բայց իրավիճակը հանգիստ է. Հովհաննիսյան

Շարժեր, կուտակումներ ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց իրավիճակը հանգիստ է, այլ բան չեմ կարող ասել: Այս մասին այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ իրավիճակ է ՀՀ սահմանին:

՛՛Հակառակորդի հիմնական մեծ զորախմբերի մեջքը կոտրված է, բայց կան դիվերսիոն զորախմբեր, և եթե մենք չենք ներայացնում, թե որ ուղղությամբ ինչ է կատարվում, չի նշանակում, թե որևէ բան տեղի չի ունենում, մեր մարտերը շարունակվում են ամն օր, ամեն տեղ՛՛,-ասաց նա:

՛՛Պայքարը ծանր է, բայց վստահ եղեք՝ հաղթելու ենք՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: