հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից զոհված զինծառայողների անունները:

՛՛Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`

Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: