ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները

Մայիսի 26-ից՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: