չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ

ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ

ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ:

Այս առնչությամբ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: 

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՛՛:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որը հանգեցրեց ռուսական ուղղաթիռի խոցմանը:
 
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
 
Նշվել էր, որ նախնական տվյալներով՝ կա երկու զոհ:
 
ՌԴ ՊՆ-ն հաստատել էր ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը:
 
Ադրբեջանը հաստատել էր, որ իրենք են խոցել ռուսական ուղղաթիռը:

 

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: