հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ի թիմը՝ ՌԴ-ում զենիթային սարքավորումների նորոգման լավագույն ռազմական զինագործների շարքում

ՀՀ-ի թիմը՝ ՌԴ-ում զենիթային սարքավորումների նորոգման լավագույն ռազմական զինագործների շարքում

Պենզայի մարզում ավարտվել է "ԱրՄի-2020" մրցույթի երկրորդ փուլը, որի ընթացքում որոշվել են զենիթային սարքավորումների նորոգման լավագույն ռազմական զինագործները: Մասնակիցները պետք է իրականացնեին 23 մմ վնասված ԶՈւ-23 զենիթային սարքավորման էքստրեմալ տարահանում պայմանական մարտադաշտից դեպի բազա, ինչպես նաև պետք է իրականացնեին դրա վերանորոգումը ։

Լավագույն արդյունքները ցույց է տվել Ռուսաստանը ներկայացնող՝ Պենզայի հրետանային ինժեներական ինստիտուտի թիմը ։ Երկրորդ եւ երրորդ տեղերը, ինչպես եւ առաջին փուլում, որտեղ հայտնաբերվել են հաուբիցների լավագույն զինագործները, զբաղեցրել են Ուզբեկստանի եւ Հայաստանի թիմերը:

Ռուսաստանի թիմը, հաշվի առնելով բոլոր պիթ-ստոպերը եւ տուգանային ժամանակը, 28 րոպե 14 վայրկյան է ցույց տվել: Ուզբեկստանի թիմը խնդիրը լուծել է 31 րոպե 59 վայրկյանում։ Հայաստանի թիմը ցույց է տվել 34 րոպե 53 վայրկյան ժամանակ։

 

  • Կիսվել: