երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարար  Տագարևի հետ քննարկել է հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր

Պապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարար Տագարևի հետ քննարկել է հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։

  • Կիսվել: