Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին, տոնական հանդիսություններ չեն լինելու
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին, տոնական հանդիսություններ չեն լինելու։ Միջոցառումներ տեղի են ունենալու միայն զորամասերում և զորամիավորումներում: Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞՝ ո՛չ, դեռ հայտնի չէ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է, որ օրվա օրակարգը դեռ հաստատված չէ, երբ վերջնականացվի, կտեղեկացնի։