Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի IDEX 2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։
«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի և զինված ուժերի հետ կապեր հաստատելու և ամրապնդելու համար:
Այցի շրջանակներում նախախատեսվում են Հակոբ Արշակյանի պաշտոնական մի շարք հանդիպումներ։