երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին․ մամուլի քարտուղար

Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին․ մամուլի քարտուղար

Երևանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնության խնդրանքով։ Այդ մասին Interfax-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից օգնության դիմում չի ստացել», - ասել է նա:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով սկսել խորհրդատվություններ անվտանգության ապահովման գործում օժանդակություն տրամադրելու համար։

  • Կիսվել: