երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան ելնում է համապատասխան պայմանավորվածություններից

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան ելնում է համապատասխան պայմանավորվածություններից

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան ելնում է համապատասխան պայմանավորվածություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ռուսական կողմը Երևանից բացասական քայլեր ակնկալո՞ւմ է Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի վերաբերյալ։

«Մենք, բոլոր դեպքերում, ելնում ենք թղթի վրա արձանագրված մեր պայմանավորվածություններից։ Երկրորդ՝ մենք կոնկրետ կարձագանքենք բոլոր կոնկրետ քայլերին իսկ ենթադրել, թե ինչ կարող է լինել... դրանով զբաղվում են վերլուծաբանները: Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ, արդեն կատարված իրադարձությունների վերաբերյալ, կամ այն իրադարձությունների, որոնք հստատ տեղի են ունենալու: Եթե ​​խոսում ենք ռուսական դիրքորոշման մասին, ապա դա արձանագրված է համապատասխան փաստաթղթերում, այն օրինականորեն ձեւակերպված է»,- նշել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: