կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն ու Հունաստանն ուսումնասիրում են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ-ն ու Հունաստանն ուսումնասիրում են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

Պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսի և ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպման ընթացքում:

Ինչպես հաղորդում է Հունաստանի Պն մամուլի ծառայությունը՝  զրուցակիցներն անդրադարձել են նաեւ վերջին տարածաշրջանային իրադարձություններին:

Ըստ հաղորդագրության՝ Հունաստանում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել նաև ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ալկիվիադիս Ստեֆանիսի հետ:

Կողմերն արձանագրելով պատմական ամուր կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ մատնանշեցին երկու երկրների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: