հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայ զինծառայողները բարձր արդյունք են գրանցել «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում

Հայ զինծառայողները բարձր արդյունք են գրանցել «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում

 Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում:

  • Կիսվել: