չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է․ ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է․ ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։

Նշենք, որ չնայած հոկտեմբերի 18-ին հրադադարի հաստատան պայմանավորվածության ձեռքեբերմանը՝  ադրբեջանական կողմը առավոտյան 07։20-ի սահմաններում առավելի բարենպաստ դիրք գրավելու նպատակով հրետանային ակտիվ կրակից հետո  հարավային ուղղությամբ անցել է հաձակման։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։

Ավելի ուշ ՊՆ խոսնակը հայտնեց նաև, որ հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ 

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,- հաղորդել է խոսնակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: