շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարավում հարաբերական բնագիծ է ձևավորվել, որի հիման վրա էլ ընթանում են մարտերը. ՊՆ ներկայացուցիչ

Հարավում հարաբերական բնագիծ է ձևավորվել, որի հիման վրա էլ ընթանում են մարտերը. ՊՆ ներկայացուցիչ

Հարավում հարաբերական բնագիծ է ձևավորվել, որի հիման վրա էլ ընթանում են մարտերը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
 
Խոսելով տարածքային կորուստների կամ նվաճումների մասին` նա նշել է, որ ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ, որի ընթացքում մինչև վերջնարդյունքին հասնելը ճիշտ չէ ընթացիկ վերլուծություններ անել տարածքային կորուստների կամ նվաճումների վերաբերյալ, քանզի պատերազմական գործողությունները շատ դինամիկ են ընթանում, և մեկ ժամվա մեջ կարող է կորդինալ իրավիճակ փոխվել:
 
«Կրակային այս խտության պարագայում բնագիծ պահելը մարդկային մեծ կորուստների կհանգեցնի, մենք դրան չենք կարող գնալ, դրա համար մենք ընտրել են դինամիկ պատերազմի ստրատեգիան»,- պարզաբանել է նա:

  • Կիսվել: