չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան․ նա Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան․ նա Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

Կատարած շրջայցի սահմաններում  Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը տեղում ծանոթացել է իրավիճակին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակներում Իմանգալի Թասմագամբետովը հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

  • Կիսվել: