շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել. Պապիկյան

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։
 
«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։
 
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»:
 

  • Կիսվել: