հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գյումրու ռազմակայանի ինժեներները ժամանակակից մարտական փորձ են կիրառել

Գյումրու ռազմակայանի ինժեներները ժամանակակից մարտական փորձ են կիրառել

Հայաստանում ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին կիրառել են ինժեներական ապահովման խնդիրների կատարման նոր մեթոդներ՝ հիմնված ժամանակակից զինված հակամարտությունների փորձի, սահմանների, դիրքերի եւ շրջանների ամրացման սարքավորումների վրա ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:

Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Կամխուդ եւ Ալագյազ զորափորձարաններում մարտական ստորաբաժանումների եւ գումարտակների հրամանատարական կետերի պաշտպանության եւ քողարկման համար ինժեներները կահավորել են GNT-1, GNT-2, ինչպես նաեւ GNT-5, GNT-6 գաբիոնները, որոնց տեղադրումը կատարվում է մեքենայացված եղանակով:

Վարժական պաշտպանության ստորաբաժանումները վարելիս ինժեներական ստորաբաժանումները կիրառել են մարտավարություն, որն ապահովում է զրահատեխնիկայի համար զգալի թաքստոցների ստեղծում մարտի վարման եւ հակատանկային մանեւրի կատարման ժամանակ:

Զորավարժության ընթացքում մշակվում են Հայաստանի ուժային կառույցների հետ փոխգործակցության և ստորաբաժանումների կառավարման խնդիրները: Զորավարժությանը ներգրավված է շուրջ հազար զինծառայող եւ գործի է դրվել մինչեւ 200 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:

  • Կիսվել: