կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը կլինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո․ Վաղարշակ Հարությունյան

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը կլինի ռուս սահմանապահների վերահսկողության ներքո․ Վաղարշակ Հարությունյան

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Այս մասին «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում: Այս իրավիճակում ճանապարհի շարժի անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: