երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գլխավոր շտաբը կամ զինվաժ ուժերի որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել

Գլխավոր շտաբը կամ զինվաժ ուժերի որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել

Տելեգրամյան մի շարք անհայտ ալիքներ շարունակում են կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ շրջանառել։

Նմանօրինակ կեղծ տեղեկություններից է այն լուրը, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները և հրամանատարական կազմը միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ շրջանառվող այս լուրը հավաստող որևէ հայտարարություն չի եղել։ Տարբեր անձանց կողմից տարածվող նմանօրինակ լուրերը անհիմն են և մանիպուլյատիվ։

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք ունեն տեղեկություններ այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ 

 

  • Կիսվել: