կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղազինյանը պատերազմի որոշ հանգամանքների հարցով հրավիրել է իրավապահների ուշադրությունը

Ղազինյանը պատերազմի որոշ հանգամանքների հարցով հրավիրել է իրավապահների ուշադրությունը

Այսօր ՛՛Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը՛՛ թեմայով համաժողովի ժամանակ ՛՛Միացյալ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ եւ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը դիմեց իրավապահներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել պատերազմի հետ կապված որոշ հանգամանքների վրա:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Եղե՞լ են ռազմական հետախուզության երեք պաշտոնական ծանուցումները պատերազմի մեկնարկի օրվա եւ ժամի վերաբերյալ, թե՞ ոչ: Քանի՞ անգամ է այդ մասին զեկուցվել Գլխավոր շտաբին, ապա` երկրի քաղաքական ղեկավարությանը: ՛՛Ռազմական դրությունը՛՛ եւ ՛՛թիվ մեկ մարտական ​​պատրաստությունը՛՛ Ղարաբաղում շատ ավելի շուտ են չեղարկվել, քան Հայաստանում:

Զինվորները շարունակում էին մնալ զորանոցներում, պահեստներից զինամթերք չէր հանվում, եւ, ըստ առկա տեղեկատվության, պատերազմը սկսելուց հետո առաջին ժամերին պահեստներում հսկայական քանակությամբ զինամթերք էր ոչնչացվել՛՛:

Ղազինյանի խոսքով՝ այս հանգամանքները պետք է ստուգվեն համապատասխան քննչական մարմնի կողմից:

  • Կիսվել: