երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին․ Պիստորիուսը՝ Պապիկյանին

Գերմանիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին․ Պիստորիուսը՝ Պապիկյանին

Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը,  հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։

Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: