Եվրամիությունը հետ չի կանգնի գերիների վերադարձի գործընթացից, որովհետև դա շատ կարևոր հարց է. Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար
Մինչև վերջին 10 ռազմագերիների վերադառնալը, մեկ այլ նախաձեռնություն էլ ենք այս ուղղությամբ իրականացրել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին Factor TV հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով այն հարցին, որ վերջին տաս գերիները վերադարձվեցին ԵՄ ջանքերով:
«Նախագահ Շառլ Միշելն անձամբ ներգրավված է այս հարցում։ Այո՛, մենք շարունակելու ենք։ Կարծում եմ՝ լավ է, երբ դա արվում է ուղիղ կապի միջոցով: Սակայն սա մի բան է, որը չպետք է անել հրապարակային։ Եթե ժամանակից շուտ բացահայտես, կարող ես վտանգել գործընթացը։ Բայց դուք կարող եք վստահ լինել, որ Եվրամիությունը, և մենք դա ասել ենք տարբեր առիթներով, հետ չի կանգնի այս գործընթացից, որովհետև, այո՛, սա շատ կարևոր հարց է»,- ընդգծել է դիվանագետը։