կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

 Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:  Այս մասին հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: