չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Անցած մի քանի օրերին Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում մտահոգությամբ ականատես եղավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում լարվածության և շարունակական կրակոցների աճին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։

 
 

«Մեր պարեկները մշտադիտարկում են սահմանային տարածքները և հակամարտության հատվածները՝ զեկուցելու ռազմական գործողությունների և անվտանգության պահպանման մասին»,-ասված է առաքելության հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ իրավիճակի մասին զեկուցել են Բրյուսելին:

  • Կիսվել: