Դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան
Ռազմական կրթության գրավչության բարձրացման նպատակով, N զորամիավորման հրամանատարի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Վայոց ձորի և Արարատի մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները:
Դպրոցականները ծանոթացել են ռազմական համալսարանի առօրյային, ուսումնադաստիարակչական գործընթացին և կրթական ծրագրերին, սպայական ծառայության հեռանկարներին, հրաձգության վարժասարքերով կատարել կրակային վարժություններ։