շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: