երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, ոչ թե սպասեր՝ իրեն հեռացնեին. Անդրանիկ Քոչարյան

Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, ոչ թե սպասեր՝ իրեն հեռացնեին. Անդրանիկ Քոչարյան

Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, ոչ թե սպասեր՝ իրեն հեռացնեին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ շատ նորմալ է վերաբերվում Տոնոյանի հրաժարականին:

Խոսելով Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի գործունեության ու անցած ճանապարհի մասին՝ Քոչարյանն ասաց. ՛՛Նա այն նույն սերնդակիցն է մեր, որն 90-ական թվականներից կերտում էին մեր Զինված ուժերի կառուցումը մինչեւ այն պահը, երբ ինքը նշանակվեց Վազգեն Սարգսյանի կողմից նախարար։

Հետագայում ճակատագիրը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը, եւ այսօր պատմությունը կարծես կրկնվում է։ Ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը, Վաղարշակ Հարությունյանը զբաղեցնում է Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Դա նշանակում է, որ անելիք ունենք, եւ մեր կորուստների վերադարձը պետք է լինի առաջնահերթ՛՛։

 

  • Կիսվել: