երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ. ՊՆ խոսնակ

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա նշել է, որ վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը ադրբեջանական կողմը դիվերսիոն երկու փորձ է իրականացրել, սակայն նահանջել է՝ տալով երկու կորուստ, հինգ վիրավոր, որոնցից մեկն էլ հիվանդանոցում է մահացել: Հայկական կողմը ոչնչացրել է նաև ադրբեջանական ՈՒԱԶ-ը:

ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի: 

 

  • Կիսվել: