հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության  ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։

Պն-ն նշում է, որ կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: