«Դա իմ գործառույթը չէ». նախարարը՝ թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասին
Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում թոքբորբի հետևանքվ զինծառայողի մահվան դեպքին։
Հարցին՝ ինչո՞ւ զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չեն զբաղվել՝ նախարարն ասաց, թե դա իր գործառույթը չէ։
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՊՆ հաղորդեց հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպքի մասին։
ՊՆ-ից տեղեկացրել էին, որ, ըստ բժշկական նախնական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, արդյունք չեն տվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայող Արտակ Վարդանյանը մահացել էր թոքաբորբի հետևանքով։