կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր. Սարգսյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին

Դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր. Սարգսյանը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրվեց:

Այս մասին նա ասաց Արմնյուզին տված հարցազրույցում:

՛՛Ինչպե՞ս կարելի էր ստեղծել այդպիսի հանձնաժողով, հարյուրավոր զինվորականների կանչել ու բանակի պատից մի աղյուս հանել՛՛,-նշեց Սարգսյանը:

Հարցին, թե ինչու ինքը գնաց հանձնաժողովի նիստին, Սարգսյանը պատասխանեց, որ պարտավոր էր գնալ ու պաշտպանել Ապրիլյանի հերոսների պատիվը:

՛՛Ես գնացի ասելու, թե ինչ է պատերազմն ու ինչպես ենք մենք վարվել: Ես փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը: Չէի կարող խուսափել: Դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր՛՛,-նշեց ՀՀ երրորդ նախագահը:

  • Կիսվել: