երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս․ Սիմոնյան

Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս․ Սիմոնյան

Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս։ Այս մասին տեղեկացնում է Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողներ ներկայացուիչ Լիպարիտ Սիմոնյանը․
 
<<1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար՝ Գևորգ Գևորգյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից:
 
Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործն գտնվում է դատարանում:
 
2. 02.02022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով /երկու դրվագ/ /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին/ այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն:
Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին:
 
Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ, ոչ Գևորգ Գևորգյանից և ոչ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:
 
3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հույսով ենք նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք /թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել/ իրավական գնահատական: Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ>>: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Написать в Tatevik Shahunyan

 

  • Կիսվել: