հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բժիշկները մեկնում են ծառայության

Բժիշկները մեկնում են ծառայության

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների զինվորական երդման արարողությունը։

Զորամասում նախապատրաստական փուլից հետո բժիշկները ծառայության են անցնելու զինված ուժերի տարբեր զորամասերում։ Նրանք երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ պահելով նաև Հիպոկրատի երդումը, որը տվել են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս։

 

  • Կիսվել: