Բանակում ծառայությունը 1.5 տարի դարձնելը ոչ մի հետևանք չի ունենա. Սասուն Միքայելյան
Բանակում ծառայությունը 1.5 տարի դարձնելը ոչ մի հետևանք չի կարող ունենալ, որպես պաշտպանողական բանակ արդեն, ոչ մի հետևանք չի ունենա։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ՔՊ–ական Սասուն Միքայելյանը։
«Բացի այդ, այսօր գիտեք, մեծ թվաքանակով զորավարժություններ են գնում։ Այս տարի չեմ ուզում ասեմ՝ քանի հազար հոգի լրացնում է, և ընթացքում մենք կամաց-կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Պլյուս դրան սահմանապահ զորքերը, որ կանգնելու են և այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկանքով»,–ասաց նա։
Սասուն Միքայելյանը չցանկացավ մեկնաբանել գումարի դիմաց բանակից ազատվելու կամ ավելի քիչ ժամկետով ծառայելու նախագիծը՝ նշելով, որ դաիրեն չի հետաքրքրում, քանի որ դեռ քննարկվում է, օրենք չի դարձել. «Լուրջ բան չի դա։ Ժամանակի մեջ քննարկվել է, թե ինչն է օգուտ, ինչն է վնաս բանակին։ Այսօր ես այսպես հպանցիկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ ես դրա մեջ այդպես խորացած չեմ»։


